211652_close_icon
views-count2479 դիտում article-date 13:59 06-04-2017

Ապրիլի 7-ին մայրաքաղաքում կանցկացվեն մի շարք տոնական միջոցառումներ

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Սիրելի՛ համաքաղաքացիներ, Վերջին տարիներին ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանը, Մայրության և գեղեցկության տոնի՝ ապրիլի 7-ի առթիվ, հաճելի անակնկալներ է նախապատրաստել մայրաքաղաքի կանանց, աղջիկների և այդ օրը Երևանում գտնվող իգական սեռի զբոսաշրջիկների համար: Անակնկալները կմեկնարկեն «Զվարթնոց» օդանավակայանից, որտեղ վաղ առավոտից ժամանող բոլոր կանանց և աղջիկներին կդիմավորեն ծաղիկներով ու շնորհավորական բացիկներով: Օրվա ընթացքում անակնկալներ են սպասվում նաև մայրաքաղաքի փողոցներում, Երևանի մետրոպոլիտենում: Կանայք և աղջիկները ժամը 12:00-19:00-ն կարող են այցելել նաև Ազատության հրապարակ՝ դառնալով «STR» ՀԿ հետ համատեղ անցկացվող ավտո-մոտո թյունինգ շոուի մասնակիցը: Ժամը 18:00-20:00-ը Հյուսիսային պողոտայի միջնամասում տեղակայված բեմահարթակում կկազմակերպվի համերգային ծրագիր: Ժամը 19:00-ից էլ Հանրապետության հրապարակում հանդիսավորությամբ կմիացվեն շատրվանները, որոնք կներկայանան ամբողջությամբ նոր երգացանկով, ինչը կուղեկցվի հաճելի անակնկալներով: Ապրիլի 7-ին և կանանց միամսյակին նվիրված միջոցառումները կեզրափակվեն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, որտեղ ժամը 19:00-21:00 կանցկացվի գալա համերգ: Մայրության և գեղեցկության տոնի առթիվ անակնկալեր են սպասվում նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում»:

Նմանատիպ նյութեր