211652_close_icon
views-count1455 դիտում article-date 16:20 26-04-2014

Պարի միջազգային օրվա առթիվ Հայաստանում մի շարք միջոցառումներ կանցկացվեն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ՝ ապրիլի 29-ը հռչակվել է որպես Պարի միջազգային օր` ի հիշատակ այդ օրը ծնված ֆրանսիացի բալետմայստեր, ռեֆորմատոր և բալետի տեսաբան, «ժամանակակից բալետի հայր» Ժան-Ժորժ Նովերի /1727-1810 թթ./։ Պարի միջազգային օրվա առիթով ՀՀ մշակույթի նախարարությունը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ. ապրիլի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ-երեկո՝ նվիրված անվանի պարուսույց Վահրամ Արիստակեսյանի ծննդյան 115-ամյակին, ապրիլի 29-ին Ճարտարապետների միության շենքում կանցկացվի «Կաքավագիր» պարերի գրառման համակարգի շնորհանդեսը: Պարարվեստի ոլորտի մի շարք գործիչներ կպարգևատրվեն ՀՀ մշակույթի նախարարության պարգևներով: Վերադառնալ

Նմանատիպ նյութեր