211652_close_icon
views-count3838 դիտում article-date 18:07 16-05-2017

Հունիսի 1-ին մայրաքաղաքում կանցկացվեն տոնական միջոցառումներ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությանն ու ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առթիվ միջոցառումներ կազմակերպելու նպատակով: Տրվել է նաև հանձնարարական՝ նախապատրաստվել երաժշտական և արվեստի դպրոցների ստուգատես մրցույթ-փառատոնին:

Նմանատիպ նյութեր