Շեքսպիրը շարունակում է զարմացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 31-րդ տուրում գործող չեմպիոն «Լեսթերը» 2:0 հաշվով հաղթեց «Սանդերլենդին»:
Կլաուդիո Ռանիերիին պաշտոնանկ անելուց և Քրեյգ Շեքսպիրին թիմի գլխավոր մարզիչ նշանակելուց հետո սա «Լեսթերի» 5-րդ անընդմեջ հաղթանակն էր ԱՊԼ-ում:
53-ամյա Շեքսպիրը դարձավ Պրեմիեր լիգայի պատմության մեջ ընդամենը երրորդ մարզիչը, որը առաջնության իր 5 առաջին խաղերում 5 հաղթանակ է տոնել: Նախկինում դա հաջողվել էր միայն Կարլո Անչելոտիին` «Չելսիում» և Խոսեպ Գվարդիոլային` «Մանչեսթեր Սիթիում»:
Նշենք, որ Շեքսպիրի գլխավորությամբ «Լեսթերը» 5 տուրում 17-րդ տեղից բարձրացավ 10-րդ տեղ: