4213 դիտում
13:02 11-12-2015
Հայերը շարունակում են զարմացնել. 40-ամյա Էռնեստն ընկերների հետ առևանգել է նախկին կնոջ ամուսնուն
40-ամյա Էռնեստ Գյուլնազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արտավազդ Բալդրյանի և նախաքննությամբ չպարզված երեք այլ անձանց հետ նախնական համաձայնության է եկել իր նախկին կնոջ` Աիդա Գուլինյանի հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Գևորգ Գևորգյանին առևանգելու շուրջ:
Հետո Ա. Բալդրյանի վարած ավտոմեքենայով գնացել են Երևան քաղաքի Րաֆֆու փողոց, երեխաներին տեսակցելու հարցի շուրջ Գ. Գևորգյանի հետ զրուցելու պատրվակով վերջինիս հրավիրել է շենքի բակ, որտեղ նրա կամքին հակառակ, բռնություն կիրառելով նստեցրել են ավտոմեքենան՝ բացահայտ առևանգելով տեղափոխել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող ավտոտնակներից մեկը և շուրջ 40 րոպե ավտոտնակում պահելու ընթացքում ծեծի են ենթարկել վերջինիս` պատճառելով առողջությանը թեթև վնաս` կարճատև քայքայումով:
Է. Գյուլնազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Ա. Բալդրյանի դեմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 175 հոդվածի 2-րդ մասի 1,3,4 կետերով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Մ. Պողոսյանի դեմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38 հոդվածի 5-րդ մասով եւ 175 հոդվածի 2-րդ մասի 1,3,4 կետերով: Ա. Շահվերդյանի եւ Գ. Թորոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով:
Է. Գյուլնազարյանի և Ա.Բալդրյանի խափանման միջոցը ընտրվել է կալանավորումը, մնացյալինը՝ ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
3877 դիտում
18:43 20-04-2014
Ժան Կլոդ Վան Դամը շարունակում է զարմացնել. տեսանյութ
2008 դիտում
12:45 28-09-2015
Իտալիայի առաջնություն. «Ֆիորենտինան» շարունակում է զարմացնել. տեսանյութ