Իտալիայի առաջնություն. «Ֆիորենտինան» շարունակում է զարմացնել. տեսանյութ
Ուշագրավ իրադարձություններ տեղի ունեցան անցած օրերին եվրոպական թոփ առաջնությունների հերթական տուրերից հետո: Այս տուրերից հետո փոխվեցին առաջատարները Իսպանիայի, Անգլիայի և Իտալիայի առաջնություններում:
Իսպանիայում մրցաշարային աղյուսակը անսպասելիորեն գլխավորեց «Վիլյառեալը», Անգլիայում՝ «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ Իտալիայում՝ «Ֆիորենտինան»: Ընդ որում, վերջին արտագնա խաղում 4:1 հաշվով ջախջախեց հենց առաջատարին՝ Միլանի «Ինտերին», որը մինչ այդ միայն հաղթանակներ էր տարել:
Հանդիպման հերոսը դարձավ խորվաթ հարձակվող Նիկոլա Կալինիչը, որը հեթ-տրիկի հեղինակ դարձավ: Այս հաղթանակից հետո «Ֆիորենտինան» վաստակեց 15 միավոր և հավասարվեց «Ինտերին», սակայն խփած և բաց թողած գնդակների տարբերությամբ 1-ին տեղում է: