4872 դիտում
10:05 05-04-2017
ՌԴ-ում Հայաստանի նոր դեսպանը բավական մեծ ունեցվածքի տեր է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանը բավական մեծ ունեցվածքի տեր է: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ դեսպանն ունի երեք բնակարան, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի մեկ տարածք, մեկ ավտոտնակ:
Նա ունի մեկ BMW 730 մակնիշի ավտոմեքենա: Դեսպանը հայտարարագրել է, որ ունի 21 մլն 250 հազար դրամի բաժնետոմս, 80 հազար եվրոյի, 1000 դրամի և 256 հազար 325 դրամի բաժնեմաս: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դեսպանի ունեցած փոխառությունը կազմել է 1 մլն 200 հազար դոլար:
Նա 8 մլն դրամը գերազանցող իրեր է հայտարարագրել: Ըստ այդմ, նա ունի ձեռքի ժամացույցների, նկարների և թանկարժեք քարերի հավաքածուներ:
Տողանյանի դրամական միջոցները կազմել են 5 մլն դրամ, 48 մլն ռուսական ռուբլի, 4,9 մլն դոլար և 1500 ֆունտ ստեռլինգ:
Հիշեցնենք, որ Տողանյանի անունը կապված է պանամյան օֆշորային սկանդալի հետ. ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը ևս իր անվամբ օֆշորային գոտում ունի ընկերություններ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1637 դիտում
10:09 01-03-2014
ՀՀ ֆինանսների բոլոր փոխնախարարները լուրջ ունեցվածքի տեր են․ Ժողովուրդ
2683 դիտում
10:01 12-05-2015
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, պարզվում է, բավականին պատկառելի ունեցվածքի տեր պաշտոնյա է. Ժողովուրդ
Այս բաժնից
1801 դիտում
09:00 21-12-2024
Տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ. նախագիծ. «Փաստ»
1663 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1300 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»