1637 դիտում
10:09 01-03-2014
ՀՀ ֆինանսների բոլոր փոխնախարարները լուրջ ունեցվածքի տեր են․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ ֆինանսների բոլոր չորս փոխնախարարները բավականին լուրջ ունեցվածքի տեր են։ Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով նրանց ներկայացրած հայտարարագրերից տեղեկանում ենք, որ, օրինակ, ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ով չունի ոչ մի շարժական կամ անշարժ գույք, իր հաշվին ունի 28 մլն դրամ, մեկ այլ փոխնախարար՝ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, հայտարարագրել է 13,6 մլն դրամ և 11 հազար դոլար, Սուրեն Կարայանը՝ 18 մլն դրամ, իսկ միակ կին փոխնախարար Լիանա Հունանյանը՝ 6,5 մլն դրամ և 23 հազար ԱՄՆ դոլար։
Ընդ որում, տիկին Հունանյանը տարեսկզբին ունեցել է 15 հազար դոլար, իսկ արդեն տարեվերջին այն դարձել է 23 հազար։
Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն էլ հայտարարագրել է 1 մլն դրամ և 55 հազար ԱՄՆ դոլար։ Փաստորեն, նախարարը գերադասում է ամերիկյան արժույթը, իսկ տեղակալները՝ հայկական դրամը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2683 դիտում
10:01 12-05-2015
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, պարզվում է, բավականին պատկառելի ունեցվածքի տեր պաշտոնյա է. Ժողովուրդ
4869 դիտում
10:05 05-04-2017
ՌԴ-ում Հայաստանի նոր դեսպանը բավական մեծ ունեցվածքի տեր է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
940 դիտում
15:32 12-01-2025
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դատական իշխանության օրվան նվիրված միջոցառմանը
826 դիտում
14:59 12-01-2025
Ո՛չ պարտադրվածն է խաղաղություն, ո՛չ մուրացածը. Նիկոլ Փաշինյան
1126 դիտում
13:53 12-01-2025
Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն․ Նիկոլ Փաշինյան