Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն
Ապրիլի 4-ին, ժամը 16:54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի թիվ 182 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Ապրիլի 4-ին, ժամը 12:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Ապրիլի 4-ին, ժամը 09:42-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 35 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը ընկել է մահճակալից. քաղաքացուն հատակից բարձրացնելու և անկողին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: