211652_close_icon
views-count6042 դիտում article-date 20:57 04-04-2017

Սոթք-Քարվաճառ հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ի ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում (13-րդ կմ) և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր