211652_close_icon
views-count2412 դիտում article-date 17:18 04-04-2017

ԵԺԿ նախագահը շնորհավորել  է  Հանրապետականին  մաքուր  հաղթանակի  առիթով

Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը Tweeter- իր պաշտոնական միկրոբլոգում շնորհավորել է Հայաստանի Հանրապետական  կուսակցությանը խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: ԵԺԿ նախագահը, մասնավորապես, նշել է. Իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում տարած մաքուրհաղթանակի առիթով: Մեծ վստահությունը ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում, որպեսզի  իրականացվող բոլոր անհրաժեշտ բարեփոխումներից օգտվեն քաղաքացիները և բարելավվի ԵՄ- ի հետ հետագա համագործակցությունը»: Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը Եվրոպայի ամենախոշոր և ազդեցիկ քաղաքական ընտանիքն է, որ միավորում է  աջակենտրոն և քրիստոնեադեմոկրատական 79 կուսակցություն 41երկրներից: ԵԺԿ անդամ են հանդիսանում Եվրոպական  Հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի և Եվրոպական խորհրդի նախագահները, Եվրահանձնաժողովի 13  հանձնակատար, ԵՄ անդամ 7 և ոչԵՄ անդամ 7 պետությունների ղեկավարներ: ԵԺԿ-ն ունի նաև ամենամեծ խմբակցությունը Եվրոպական խորհրդարանում: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ԵԺԿ անդամ է 2012 թվականից:

Նմանատիպ նյութեր