211652_close_icon
views-count13702 դիտում article-date 12:40 04-04-2017

Պարզվել է Սանկտ Պետերբուրգում ահաբեկչության հեղինակի ինքնությունը

Ղրղզստանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Սանկտ Պետերբուրգում իրականացված ահաբեկչության հեղինակի ինքնությունը. նա ծնունդով Ղրղզստանից է, հաղորդում է Ria Novosti-ն։ «Մենք հաստատում ենք, որ ահաբեկչության կասկածյալը ծնունդով Ղրղրզստանի Օշ քաղաքից և Ռուսաստանի քաղաքացի, 1995 թվականին ծնված Աքբարժոն Ջալիլովն է»,-նշել է վարչության ներկայացուցիչը։ Հիշեցնենք, որ պայթյունը մահապարտ-ահաբեկիչն իրականացրել է երեկ՝ ապրիլի 3-ին, տեղի ժամանակով ժամը 14։40-ին, մետրոպոլիտենի գնացքներից մեկում։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 11, վիրավորվել՝ 51 մարդ։

Նմանատիպ նյութեր