211652_close_icon
views-count2917 դիտում article-date 09:44 04-04-2017

Հունվար-փետրվարին Հայաստանում նվազել են տների առքուվաճառքի գործարքները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ ՀՀ ԱՎԾ-ի՝ այս տարվա փետրվարին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 12 հազար 247 գործարք, որոնցից ամենաշատը գրանցվել է մայրաքաղաք Երևանում։ Մինչդեռ նախորդ տարի իրականացվել է 13 հազար 333 գործարք։ «Ժողովուրդ» օրաթերթը ԱՎԾ հրապարակումից տեղեկացավ նաև, որ անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից վաճառքը կազմել է 25.8 տոկոս, այլ պետական գրանցումները՝ 29 տոկոս։ Պաշտոնապես այս տարվա փետրվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում բնակարանների վաճառքը 3.4 տոկոսով նվազել է։ Իսկ ահա բնակարանների, տների գրավադրումը այս տարվա փետրվարին կազմել է 13.1 տոկոս՝ ավելանալով 1.9 տոկոսով։ Հետաքրքիր է նաև, որ բնակարանների, տների վարձակալությունը նույնպես նվազել է։ Մասնագետների պնդմամբ, այս ցուցանիշները պայմանավորված են հանրապետությունում առկա տնտեսական իրավիճակով և բնակչության արտագաղթով»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր