211652_close_icon
views-count1855 դիտում article-date 09:53 23-03-2017

Հունվար-փետրվարին արձանագրված տնտեսական անսովոր աճերն ունեն քարոզչական նպատակ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին երկու համապետական ընտրություններից առաջ Հայաստանում տնտեսական իրավիճակը բնութագրող ցուցանիշների կտրուկ աճ է գրանցվել: Իսկ մյուս տարիներին այդ ցուցանիշները նույն ամիսներին շատ ավելի համեստ են եղել: ՀՀ ֆինասների նախարար Վարդան Արամյանը երեկ չի էլ հերքել, որ այդ միտումները պայմանավորված են ընտրություններով, սակայն հայտարարել է, թե հիմքեր չունի պաշտոնական վիճակագրությանը կասկածելու: Նա նույնիսկ ասել է, թե դա գիտականորեն հիմնավորված է. «Օրինակ բերեմ հա՞, բուկլետներ տպելը...»,- ասել է նախարարը: Բուկլետներ տպելը, նույնիսկ նախընտրական քարոզչության համար ծախսվող բենզինի փողը, նույնիսկ ընտրակաշառքը, իրոք, ապահովում են տնտեսական ցուցանիշների աճեր: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մեր Ազգային վիճակագրական ծառայությունը հզոր «աճեր» է ներկայացրել այս տարվա հունվարի և փետրվարի կտրվածքով: Այդ ժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնել չէր կարելի, բուկլետներ տպել չէր կարելի, նույնիսկ ընտրակաշառքը բաժանվելու է մարտի վերջերին: Ու հենց նախարարի ներկայացրած հիմնավորումները հաշվի առնելով, կարող ենք արձանագրել, որ մասնավորապես հունվար-փետրվարին արձանագրված անսովոր աճերը, մեղմ ասած, այնքան էլ վստահելի չեն ու ունեն ավելի շատ քարոզչական նպատակ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր