83439 դիտում
16:43 03-04-2017
Արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ Էջմիածնում. 1500-ից ավելի բնակիչներ սպառնում են փակել Երևան-Էջմիածին ճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 3 տարուց ավելի է, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի 10 շենքի բնակիչներ հույսները կտրել են պատկան մարմիններից, որ նրանք իրենց նստատեղերը աթոռներից կհանեն ու կմտածեն, թե ինչպես են վերացնելու թաղամասում առաջացած գարշահոտությունը, որը հղի է խոլերայով։
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին մեծ թվով բնակիչներ հավաքվել են ու արդարացիորեն բարձրաձայնում են, որ պատկան մարմինների մեղքով բազմաբնակարային շենքերի հարևանությամբ առաջացել են կեղտաջրերով կուտակված մի քանի լճակներ։
Տևական ժամանակ է, կոյուղաջրերը խողովակների խցանման պատճառով դուրս են տալիս և այդ ողջ կեղտաջրերը լցվում են բակը։ Դիտահորերն ամբողջովին լցված են կոյուղու կեղտով, սակայն պատասխանատուները չեն բարեհաճում հետևություններ անել և վերացնել այդ թերությունը։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Նախկինում «Հայջրմուղկոյուղի»-ն էր և միշտ կանոնավոր վճարումները կատարել ենք, սակայն միայն գումարներն են հավաքել, և ոչ մի աշխատանքներ չի կատարել «Հայջրմուղկոյուղի»-ն, հիմա արդեն «Հայջրմուղկոյուղ»-ուն փոխարինելու է եկել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն և հուսով ենք, որ գոնե «Վեոլիա Ջուր»-ը կկանգնի ժողովրդի կողքին և խնդիրը կլուծվի։
Մեր համբերության բաժակն արդեն լցվել է։ Եթե կարճ ժամանակում խնդիրը լուծվի, ստիպված, ի նշան բողոքի՝ մեր ու մանուկ, ահել-ջահել փակելու ենք Էջմիածին-Երևան ճանապարհը, որպեսզի գոնե մեր ձայնը տեղ հասնի։
Մեր հույսը վարչապետ Կարեն Կարապետյանն է, ով կարող է այս հարցին դրական լուծում տալ, այն է՝ պատասխանատուներին խիստ հանձնարական տալ, որպեսզի խնդիրը լուծեն»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2014 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)