211652_close_icon
views-count14586 դիտում article-date 12:38 10-06-2014

Արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ Փարաքարում. փարաքարցիները սպառնում են փակել Երևան-էջմիածին ավտոճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղում: Ինչպես նշված գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Փարաքարի մոտ 15 փողոցների բնակիչներ ոտքով շարժվում են դեպի Երևան-Էջմիածին գլխավոր ավտոճանապարհը, որպեսզի փակեն այն: Գյուղացիների նման քայլի պատճառն այն է, որ նրանք տևական ժամանակ է, ունեն խմելու ջրի խնդիր: Օրերով ջրի ծորակներից ջուր չի գալիս այն դեպքում, երբ իրենց պնդմամբ՝ իրենք պարտաճանաչորեն կատարում են սպառված ջրի վճարոււմները, սակայն խնդիրը չի լուծվում: Իրավիճակի մասին տեղյակ է գյուղապետը: Այս պահին գյուղացիների մոտ է ժամանել գյուղապետի տեղակալը, ով հայտարարում է, թե ջրի հարցը պետք է լուծվի «Երևան Ջրի» կողմից. իրենք անզոր են այդ հարցը լուծել: Խնդրի առնչությամբ գյուղացիները պատրաստվում են դիմել կառավարությանը, իրենց կողմից ընտրված պատգամավորին, որպեսզի հարցը լուծվի, իսկ եթե չլուծվի, պատրաստվում են ոտքով շարժվել մինչև կառարավության շենք: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին, որ «մեր ուզածն ի՞նչ է. օրական գոնե 5 ժամ ջուր տան», իսկ երիտասարդներն անգամ կատակում էին, թե Փարաքար հարս չի գալիս, հենց իմանում են, որ «էշի կաշկով» պետք է ջուր կրեն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր