211652_close_icon
views-count1608 դիտում article-date 15:15 03-04-2017

Դոդոնը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հուշագիր է ստորագրել

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հուշագիր են ստորագրել հանրապետության և Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության մասին: Այս մասին հայտնում է [url=https://ria.ru/economy/20170403/1491324653.html]ria.ru[/url]-ն: Հուշագրի ստորագրման միջոցառումն անցկացվել է «Եվրասիական տնտեսական միություն-Մոլդովա» միջազգային ֆորումի շրջանակներում, որն անցկացվել է Քիշինևում: Ավելի վաղ Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը հայտարարել է, որ հուշագրի ստորագրումը և ԵՏՄ-ի շրջանակներում դիտորդի կարգաիվճակ ստանալը նպատակահարմար չէ, քանի որ երկիրը դրանից տնտեսական շահ չունի: Եվ եթե այդ հուշագիրը ստորագրվի, ապա այդ փաստաթուղթը իրավական ուժ չունի և պարտավորություններ չի ենթադրում: Դոդոնն իր հերթին պնդում է, որ հուշագիրը չի հակասում այլ պարտավորվածություններին, որը նախկինում ստորագրել է Մոլդովան, այդ թվում՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրին:

Նմանատիպ նյութեր