211652_close_icon
views-count4045 դիտում article-date 19:51 14-11-2016

Մոլդովայի նորընտիր նախագահ Իգոր Դոդոնը խոստացել է առաջին հերթին այցելել Մոսկվա

Նոյեմբերի 13-ին Մոլդովայի նախագահի ուղղակի ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տարած Սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը [url=https://lenta.ru/news/2016/11/14/first_vizit/]lenta.ru[/url]-ին հայտնել է, որ որպես երկրի նախագահ իր առաջին այցը կկատարի Մոսկվա: «Ինչպես հայտարարել եմ նախընտրական արշավի ընթացքում՝ առաջին այցը կլինի Մոսկվա, իմ խոսքը ես կպահեմ»,- ասել է Դոդոնը: Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Դոդոնը մտադիր է վերականգնել Մոլդովայի ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ, մոլդովական արտադրանքը վերադարձնել ռուսական շուկա և կարգավորել 2 երկրների համագործակցությունն էներգետիկ ոլորտում:

Նմանատիպ նյութեր