10904 դիտում
13:14 03-04-2017
Այսօր Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում կկատարվի «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» միության նախագահ-հրամանատար Յուրի Միքայելյանի հոգեհանգիստը
Կյանքից անժամանակ հեռացած Արցախյան հերոսամարտի մասնակից, հրամանատար, հերոս հայորդի, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների» միության նախագահ Յուրիկ Հակոբի Միքայելյանի հոգեհանգստի արարողությունը կմեկնարկի այսօր` ապրիլի 3-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, ժամը 17:00-ին, իսկ հուղարկավորությունը կկատարվի ապրիլի 4-ին, ժամը 12-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Յ. Միքայելյանը ծնվել է 1952թ. ապրիլի 3-ին, Երևանում: Սովորել է թիվ 131 Յավրովի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետև ընդունվել է Սննդի արդյունաբերական տեխնիկում: Ծառայել է խորհրդային բանակում, վերադառնալուց հետո աշխատել է սննդի բնագավառում, զբաղեցնելով բարձր պաշտոններ:
1988թ. եղել է Ղարաբաղյան շարժման առաջնորդ, մասնակցել է Արցախի ազատագրման և ՀՀ-ի սահմանների պաշտպանության մարտական գործողություններին: Հերոս հրամանատար, ով իր սխրանքներով օրինակ է հանդիսացել շատ շատերին:
2009թ. հիմնել է «Ղարաբաղյան Պատերազմի Վետերաններ» միությունը՝ իր շուրջը հավաքելով ազատամարտի բովով անցած հերոս տղաներին: Կազմակերպությունը ակտիվ մասնակցություն է ցուցաբերել բանակաշինության վեհ գործընթացին: Զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին բարոյական և նյութական աջակցություն է ցուցաբերել: Կազմակերպության գերնպատակն է եղել մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը:
2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ կազակերպությունը կրկին կանգնեց առաջնագծում, հայ զինվորի կողքին՝ լինելով Հադրութի շրջանում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում և Թալիշում:
Ցավոք, Ապրիլյան քառօրյա պատերազի ժամանակ զոհվեցին բազում տղաներ, որոնք հերոսացան, դարձան հավերժի ճամփորդներ: Ի հիշատակ այս հերոս հայորդիների, ՀՀ նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն իրականացնում է ծրագիր՝ «Մերօրյա անվանակարգի՝ Դուք մենակ չեք» անվանումով, որի հիմնական նպատակը քառօրյա պատերազմում զոհվածների ընտանիքների անդամներին բարոյական և նյութական աջակցություն ցուցաբերելն է: Այն պատվով իրականացնում է Ղարաբաղյան Պատերազմի Վետերանների միությունը:
Կազմակերպության նախագահի և խորհրդի որոշմամբ, յուրաքանչյուր զոհված հերոս հայորդին հետմահու պարգևատրվում է կազմակերպության «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով:
ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՀԵՐՈՍ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ...
Եվ պատահական չէ, որ նա կյանքից հեռացավ ապրիլի 2 ին, նրա հոգին համբարձվեց և միացավ բոլոր անմահացած հերոսներին:
Նմանատիպ նյութեր
56456 դիտում
14:46 02-04-2017
Ծանր հիվանդությունից ի Տեր հանգչեց «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» միության նախագահ Յուրի Միքայելյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ