Երևանի ավագանու ընտրություններին մնաց 42 օր
Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու 2017թ. մայիսի 14-ին: Կուսակցությունները, կուսկացությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել են մարտի 30-ից մինչև ապրիլի 9-ը, ժամը 18-ը:
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը սկսվելու է ապրիլի 9-ից և ավարտվելու է ապրիլի 14-ին: Առաջադրված կուսակցությունները պարտավոր են վճարել ընտրական գրավ նվանվազագույն աշխատավարձի 3000-ապատիկի չափով: Նախընտրական քարոզչություն կարող են իրականացնել ապրիլի 21-ից մինչև մայիսի 12-ը:
Անցողիկ շեմը կուսակցության համար 6 % է, իսկ կուսակցությունների դաշինքի համար՝ 8 %: