211652_close_icon
views-count2440 դիտում article-date 12:47 02-04-2017

Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկություն է կատարել ընտրողների 13,32 տոկոսը. ԿԸՀ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանն այսօր ԿԸՀ–ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց մինչև ժամը 11.00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ՝ ըստ ընտրական տարածքների, մարզկենտրոնների և ընտրական տարածքի`10 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների և Երևան քաղաքի: Նա հայտնեց, որ տեղեկությունները ստացվել են էլեկտրոնային եղանակով և բոլոր ընտրական տարածքների քաղաքացիների և մասնակիցների թիվը: Ընդհանուր առմամբ նա ասաց, որ ընտրելու իրավունք ունի 2. 587 706 քաղաքաց, որոնցից մինչև ժամը տասնմեկի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 344,714 քաղաքացի, կամ ընտրողների 13,32 տոկոսը: Լ.Գալստյանը ներկայացրեց, թե 13 ընտրատեղամասերից յուրաքանչյուրում որքան է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների թիվը: Եվ այսպես` 1-ին ընտրատեղամաս` 29 567 ընտրող 2-րդ ընտրատեղամաս`  28 741 ընտրող  3-րդ ընտրատեղամաս`  35 311 ընտրող 4-րդ ընտրատեղամաս`  28 547 ընտրող 5-րդ ընտրատեղամաս`  34 296 ընտրող 6- րդ ընտրատեղամաս` 28 073 ընտրող 7-րդ ընտրատեղամաս`  16 941 ընտրող 8-րդ ընտրատեղամաս` 23 682 ընտրող 9- րդ ընտրատեղամաս` 27 532 ընտրող 10- րդ ընտրատեղամաս` 30 176 ընտրող 11-րդ ընտրատեղամաս` 24 519 ընտրող 12- րդ ընտրատեղամաս` 21 766 ընտրող 13- րդ ընտրատեղամաս` 15 363 ընտրող

Նմանատիպ նյութեր