«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի տեղափոխությունը «Չիկագո Ֆայր»:
«Ինձ թիմում այդ ոճի խաղացող հարկավոր չէր: Սակայն ծանոթանալով Բաստիանի հետ, ճանաչելով նրան որպես մարդ, գնահատելով, թե ինչ հարգանքով էր վերաբերվում իմ որոշումներին, այժմ փոշմանում եմ այդ իրավիճակի համար: Շվայնշտայգերը գիտի այդ մասին:
Այդ ժամանակ մենք շատ ֆուտբոլիստներ ունեինք, որոնց վիճակը հարցականի տակ էր. Շնայդերլինը, Դեպայը, Բլեքետը, Ուիլսոնը, Պերեյրան:
Վերջին բանը, որ ասել եմ Շվայնշտայգերին, հետևյալն էր. «Ես սկզբից քո հանդեպ սխալ եմ վարվել: Այժմ պետք է ուղղեմ սխալս»: Երբ նա խնդրեց հեռանալու մասին, ես անմիջապես դրական պատասխանեցի: Մի անգամ սխալվելով, չի կարելի նույն սխալը անել:
Ես ինձ մեղավոր եմ զգում առաջին շրջանի համար: Բաստիանը դա գիտի», ասել է Մոուրինյոն: