Ժոզե Մոուրինյո. Ես յուրահատուկ եմ. միայն ինձ են բժիշկների մասին հարցեր տալիս
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ Անգլիայի առաջնության 3-րդ տուրում «Վեսթ Բրոմվիչի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հրաժարվել է պատասխանել թիմի բժիշկ Եվա Կարնեյրոյի շուրջ ստեղծված իրավիճակին և թե ինչ քայլեր են արվել կոնֆլիկտը հարթելու համար:
«Ես յուրահատուկ եմ: Աշխարհի բոլոր մարզիչներից միայն ինձ են մամուլի-ասուլիսի ժամանակ հարցնում բուժանձնակազմի մասին: Իմ նման երկրորդը չկա:
Այդ թեմայով հարցերին չեմ պատասխանելու: Չեմ կարծում, որ դա կարևոր է», ասել է Մոուրինյոն: