Բելառուսում ՀՀ դեսպան Եսայանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Բելառուսի ԱԳ նախարարի առաջին տեղակալին
Մարտի 31-ին Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԲՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Եվդոչենկոյին:
Հանդիպմանը կողմերը քննարկեցին երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում երկու երկրների փոխհարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Այդ համատեքստում անդրադարձ կատարվեց նաև ՀՀ և ԲՀ միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարներին:
Երկուստեք կարևորվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը: