1160 դիտում
22:37 09-12-2015
Նիդերլանդների նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին
Դեկտեմբերի 9-ին Հայաստանում Նիդերլանդների նորանշանակ դեսպան Յոհաննես Դաուման (նստավայրը` Թբիլիսի) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանին:
Ողջունելով դեսպանին՝ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր փորձն ու գիտելիքները կներդնի ի նպաստ հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների զարգացման:
Դեսպան Դաուման վստահեցրեց, որ նպատակադրված է գործուն քայլեր ձեռնարկել համագործակցության ընդլայնման համար երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։
Զրույցի ընթացքում կողմերն ընդգծեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական հարաբերությունների, միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացման անհրաժեշտությանը, ինչպես նաև անդրադարձան Նիդերլանդների կողմից Հայաստանում իրականացվող մի շարք ծրագրերին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կարևորություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։
Նմանատիպ նյութեր
1102 դիտում
23:43 11-11-2019
Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին
940 դիտում
20:11 21-01-2016
Բանգլադեշի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին
1075 դիտում
12:42 19-05-2015
ՀԱՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Այս բաժնից
658 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
649 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար