211652_close_icon
views-count28483 դիտում article-date 20:38 31-03-2017

Արտակարգ դեպք Երևանում. Սարի Թաղում հայտնաբերվել է Ֆ-1 տիպի ձեռքի հակահետևակային պաշտպանողական նռնակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:23-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Որմնադիրների փողոցի թիվ 72 տան մոտակայքում հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը սակրավորներով և մեկ մարտական հաշվարկ: Սակրավորների խումբը դեպքի վայր է մեկնել ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանի հանձնարարությամբ՝ տեղում մանրամասն ուսումնասիրություններ կատարելու համար, քանի որ մոտ մեկ տարի առաջ պայթուցիկ սարքից նշված հասցեում տեղի էր ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տուժել էր մեկ անձ: Պարզվել է, որ Որմնադիրների փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 52 տան մոտակայքում հայտնաբերվել է Ֆ-1 տեսակի ձեռքի հակահետևակային պաշտպանողական նռնակ: Ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները նռնակը տեղափոխել են անվտանգ տարածք: Դեպքի վայրում գտնվող մի կին ասում էր, որ այդ նռնակը «Սասնա ծռերի» հետ կապված հայտնի դեպքերից հետո է այդտեղ մնացել: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր