2367 դիտում
19:19 31-03-2017
Բելառուսը չի ընդունում, որ պարտք է Ռուսաստանին ռուսական գազի դիմաց
Ռուսաստանի ու Բելառուսի վարչապետները երեկ անցկացված բանակցությունների արդյունքում չեն կարողացել պայմանավորվել գազի պարտքի շուրջ վեճի վերաբերյալ: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, հայտնում է [url=http://tass.ru/ekonomika/4140350]ՏԱՍՍ[/url]-ը:
Նովակը հիշեցրել է, որ այս պահին Բելառուսի գազային պարտքը Ռուսաստանին կազմում է 700 միլիոն դոլար: Սակայն Բելառուսը պատրաստ չի մարել պարտքը, այլ առաջարկում է վերանայել գազի գինը, պարտքի չափը և պարտքի մարման ժամկետները:
Նովակի հայտարարություններին արձագանքել է Բելառուսի վարչապետի մամուլի քարտուղար Վլադիսլավ Սիչևիչը, հայտարարելով, որ Նովակի հայտարարությունն ապակառուցողական է և կապ չունի վարչապետների բանակցություններում քննարկվող խնդրի հետ:
«Ինչ վերաբերում է Բելառուսի` գազի դիմաց Ռուսաստանին ունեցած, այսպես կոչված, պարտքը մարելու անպատրաստակամության մասին ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հնչեցրած հայտարարություններին, ապա բելառուսական կողմը տվյալ միջոցները չի դիտարկում որպես պարտք», - [url=http://www.belta.by/economics/view/v-belarusi-schitajut-nekonstruktivnym-zajavlenie-novaka-o-peregovorah-po-gazu-240285-2017/]belta.by[/url]-ն մեջբերում է Սիչևիչի խոսքը:
Բելառուսական կողմը պնդում է իրականացնել 2011թ. ձեռք բերված պայմանավորվածությունը ռուսական գազի գնի նվազեցման և պատշաճ մատակարարում իրականացնելու մասին: Իսկ Ռուսաստանն անցած տարի գազի ծավալները նվազեցրել է 24 մլն խմ-ից մինչև 18 մլն խմ, այդպիսով ստիպելով Բելառուսին վճարել գազի պարտքը, որը գոյացել է մատակարարվող գազը նախկին գնով հաշվարկելու արդյունքում (խմ-ը 132 դոլար, պայմանավորված 73-ի փոխարեն):
Կողմերը պայմանավորվել են բանակցությունները շարունակել կառուցողական մոտեցմամբ՝ փոխընդունելի արդյունքի հասնելու համար:
Նմանատիպ նյութեր
1334 դիտում
15:09 11-07-2019
Բելառուսը կրկին որոշել է պարտք վերցնել ռուսներից
3411 դիտում
08:43 17-01-2014
Հայաստանը 1000 խմ գազի դիմաց վճարում է 360, ՌԴ-ն՝ 126, իսկ Բելառուսը՝ 84 դոլար.ՀԺ
15562 դիտում
13:46 05-01-2017
Փետրվարի 1-ից Բելառուսը կբարձրացնի իր տարածքով ռուսական գազի տարանցման սակագինը
Այս բաժնից
1132 դիտում
23:39 21-11-2024
Պատասխան միշտ կլինի. Պուտինը հայտարարել է՝ կիրառել են առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռ
925 դիտում
22:20 21-11-2024
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին
961 դիտում
20:54 21-11-2024
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ