211652_close_icon
views-count3773 դիտում article-date 20:33 31-03-2017

Շարունակվում են մայրաքաղաքում մուրացիկությամբ զբաղվող անձանց հայտնաբերման և աջակցության աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները շարունակում են մայրաքաղաքում մուրացկանությամբ զբաղվողների հայտնաբերման, նրանց սոցիալան և այլ օգնություններ ցուցաբերելու աշխատանքները: Մարտ ամսվա ընթացվում Երևանում հայտաբերվել է մուրացկանությամբ զբաղվող 1 անձ, որը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից տեղափոխվել է անօթևանների ժամանակավոր կացարան: Երևույթը կանխարգելու նպատակով նախկինում հայտնաբերված անձանց հետ վարչական շրջանների աշխատակազմերը տանում են բացատրական աշխատանքներ, տրամադրվում են սոցիալական աջակցություններ: Մարտ ամսվա ընթացքում նոր անչափահաս մուրացիկներ չեն հայտնաբերվել: Վարքային խնդիրներ ունեցող երեխաների կողմից մուրացիկության և թափառաշրջության երևույթների կանխարգելման նպատակով պարբերաբար իրականցվում են այցեր հանրապետական հ.1 հատուկ կրթահամալիր:

Նմանատիպ նյութեր