211652_close_icon
views-count999 դիտում article-date 13:19 29-01-2015

Մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի շինությունների հայտնաբերման և արձանագրման աշխատանքները

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 5 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 4 հասցեներում: Թեժ գծի 1-08 շուրջօրյա հեռախոսահամարով ստացվել է 3 ահազանգ, որոնցից մեկի ուսումնասիրությամբ ապօրինի շինարարություն չի հայտնաբերվել, իսկ երկուսի մասով ձեռնարկվել են համապատասխան միջոցներ: Հաշվետու ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 4 արձանագրություն է կազմվել:

Նմանատիպ նյութեր