211652_close_icon
views-count2837 դիտում article-date 10:13 31-03-2017

Ընտրատեղամաս մտնելու համար հաշմանդամը կասկադյորական հմտությունների պետք է տիրապետի. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Ընդամենը 2 օրից Ազգային ժողովի ընտրություններն՝ են, մինչդեռ շատ ընտրատեղամասեր մնում են անմատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Կան ընտրատեղամասեր, որոնք թեև ունեն թեքահարթակներ, բայց դրանցից օգտվելու համար քաղաքացին առնվազն կասկադյորական հմտությունների պետք է տիրապետի։ Օրինակ՝ Բակունցի անվան քոլեջում տեղակայված ընտրատեղամասում մի քանի տախտակներ իրար ամրացնելով՝ թեքահարթակ են սարքել։ Իսկ Բելինսկու անվան դպրոցում, որտեղ ևս ընտրատեղամաս կա, թեև թեքահարթակը բետոնե է, սակայն դրանից օգտվելը ռիսկային է՝ թեքությունը շատ է։ Մեզ հետ զրույցում հաշմանդամություն ունեցող և անվասայլակից օգտվող անձինք վստահեցրին, որ այս 2 թեքահարթակները չափանիշներին չեն համապատասխանում, և միայնակ չեն փորձի օգտվել դրանցից։ Դեռ 7 տարի առաջ մեր պետությունը պարտավորվել է ՄԱԿ-ի կոնվենցիայով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանել, միջավայրը մատչելի դարձնել, այնուամենայնիվ՝ նրանց իրավունքները շարունակվում են ոտնահարվել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր