Թուրքիայում միոտանի զինված հաշմանդամը հարձակվել է հեռախոսների վաճառքի սրահի վրա. տեսանյութ
Թուրքական Բարտին քաղաքում արտառոց միջադեպ է գրանցվել: Մեկ ոտքից զրկված զինված հաշմանդամը կրակ է բացել բջջային հեռախոսների խանութի սեփականատիրոջ վրա:
Տարածքի տեսաձայնագրող սարքերից երևում է, թե ինչպես է հաշմանդամը մոտենում վաճառքի սրահին, հանում ատրճանակը և կրակում: Սակայն հաջորդ կրակոցը չի ստացվում. փամփուշտը լռվում է:
Աղմուկի վրա խանութի աշխատակիցը դուրս է գալիս և հասցնում զինաթափել հաշմանդամին:
Ավելի ուշ պարզվել է, որ հաշմանդամը անձնական խնդիրներ է ունեցել խանութի սեփականատիրոջ և նրա եղբոր հետ: