211652_close_icon
views-count1548 դիտում article-date 20:22 30-03-2017

Փրկարարները բացել են փակ դուռը

Մարտի 30-ին, ժամը 16:56-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոց 63-րդ շենքի թիվ 20-րդ բնակարանում վատառողջ մարդ կա, ով չի պատասխանում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը, ներսում մարդ չի եղել: *** Մարտի 30-ին, ժամը 13։38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի 94-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում 1972 թ. ծնված Մ. Ս. քնած էր: *** Մարտի 30-ին, ժամը 13:19-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ. Ավետիսյան փողոցի 9-րդ շենքի բնակարաններից մեկի դուռը միջանցիկ քամուց փակվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Մարտի 30-ին, ժամը 12:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյանց պողոտայի թիվ 75ա շենքի 14-րդ բնակարանի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: ***

Նմանատիպ նյութեր