Վահան Շիրխանյանին ուժեղացված հսկողությամբ տեղափոխեցին «ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ» բժշկական կենտրոն. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ ՀՀ Արդարադատության նախարարության Կալանավայրերի վարչության մեծ թվով աշխատակիցներ ուժեղացված հսկողությամբ Աջափնյակ վարչական շրջանում գտնվող «ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ» բժշկական կենտրոն բերեցին ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Շիրխանյանին ուղեկցում էին Կալանավայրերի վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ մի քանի ավտոմեքենաներով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի