211652_close_icon

Արցախի խորհրդարանը հրավիրում է լիագումար նիստ

views-count2872 դիտում article-date 18:40 29-03-2017
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 29-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում պատգամավորները մտքեր են փոխանակել 5-րդ նստաշրջանի օրակարգում ներառված հարցերի շուրջ և ստացել համապատասխան պարզաբանումներ: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա մարտի 30-ին, ժամը՝ 11:00-ին:

Նմանատիպ նյութեր