2981 դիտում
16:19 30-03-2017
Տեղի է ունեցել Արցախի Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը. խորհրդարանը մի շարք օրենքներ է ընդունել
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը մարտի 30-ին գումարել է 5-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը:
Խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը բացման խոսքում հակիրճ ներկայացրել է մարտ ամսվա ընթացքում հանձնաժողովներում կազմակերպված քննարկումների արդյունքները, այնուհետև, առաջնորդվելով կանոնակարգային պահանջներով՝ հրապարակել խմբակցությունների ներկայացրած տեղեկանքները, որոնց համաձայն «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար կազմում տեղի ունեցած փոփոխության արդյունքում խմբակցության ղեկավար է նշանակվել Արմեն Սարգսյանը՝ փոխարինելով Դավիթ Իշխանյանին, քարտուղար է նշանակվել Ալյոշա Գաբրիելյանը՝ փոխարինելով Ռիտա Մնացականյանին: «Շարժում-88» խմբակցության կազմը համալրել է նախորդ նիստին պատգամավորական լիազորություններն ստանձնած Վիլեն Սաֆարյանը:
Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհրդարանը քվեարկել և ընդունել է.
«ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Զենքի մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքները, որի ընդունումը, ըստ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալ Ս.Պետրոսյանի, նպատակ ունի առավել բարձրացնել քաղաքացիական պաշտպանության և փրկարարական ուժերի գործունեությունը և դրանք համապատասխանեցնել արդի պահանջերին:
ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանի և տեղակալ Արարատ Օհանջանյանի համահեղինակությամբ նիստի օրակարգում ներառված «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որը նպատակ ունի բարձրացնել վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ սոցիալապես առավել խոցելի խմբերի բժշկական օգնությունը և սպասարկման հասանելիությունը, ինչպես նաև սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների չհիմնավորված դեպքերի կանխարգելումը:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է նաև պատգամավորներ Ռուսլան Իսրայելյանի, Լեռնիկ Հովհաննիսյանի, Էդուարդ Աղաբեկյանի, Վիլեն Սաֆարյանի և Արսեն Առստամյանի համահեղինակությամբ ներկայացված «Զինապարտության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որը նպատակ ունի կանոնակարգել սահմանված պարբերականությամբ պահեստազորում հաշվառված քաղաքացիների համար վարժական հավաքների անցկացումը և զինված ուժերի կազմում պահանջվող պատրաստվածություն ստացած պահեստազորի տեղի ու դերի հստակեցման հարցերը:
Լիագումար նիստը շարունակվել է ԼՂՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2016թ. Գործունեության մասին հաղորդմամբ, որը ներկայացրել է հանրային հեռուստառադիո¬ընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը: Պատգամավորները զեկուցողին են առաջադրել մասնագետների պատրաստմանը, Արցախի հեռուստատեսության՝ առանձին հաճախականության ձեռք բերմանը, առկա թերություններին վերաբերող հարցեր:
Նիստի եզրափակմանը պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել Արմեն Սարգսյանը և Հայկ Խանումյանը:
Նմանատիպ նյութեր
1392 դիտում
20:35 26-11-2015
Տեղի է ունեցել Արցախի Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը
3757 դիտում
18:56 11-05-2017
Տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը
3740 դիտում
17:45 24-03-2016
Տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը
Այս բաժնից
922 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ
1075 դիտում
17:02 22-12-2024
Վրաստանի վարչապետը նախագահին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ, եթե նա նոր ընտրություններ նշանակի
934 դիտում
16:42 22-12-2024
Գազայում մեկ օրում զոհերի թիվը հասել է 32-ի