211652_close_icon
views-count1534 դիտում article-date 15:15 29-03-2017

Ամրապնդվում է արևելյան գործընկերության երկրների համագործակցությունը աղետների կառավարման ոլորտում

Մարտի 28-29-ը «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածքում» (PPRD East 2) ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ «Արձագանքում միջազգային օգնության հայտին» թեմայով շտաբային վարժանք: Ուսումնավարժանքին մասնակցում էին ծրագրի 6 անդամ երկրները` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան և Բելառուսը, ինչպես նաև` Չեխիան, Դանիան և Ռումինիան: Ուսումնավարժանքի նպատակն էր բարձրացնել արևելյան գործընկերության երկրների համագործակցությունը` աղետների կառավարման ոլորտում: Շտաբային վարժանքի բոլոր մասնակից երկրներում ներկա էին փորձագետներ, որոնց խնդիրն էր համակարգել և վերահսկել կատարվող աշխատանքները: Հայաստանում աշխատանքները համակարգում էր փորձագետ, աղետների կառավարման խորհրդատու Ալեն Փիլոուն (Մեծ Բրիտանիա): Ամփոփելով վարժանքը` փորձագետը նշեց, որ մեծապես տպավորված է հայկական թիմի արհեստավարժությամբ և կազմակերպվածությամբ: -Աղետների կառավարման հայաստանյան անձնակազմը կարողացավ լիարժեք ցուցաբերել իր պրակտիկ գիտելիքները,-ասաց փորձագետը՝ ողջունելով և բարձր գնահատելով հայկական կողմի նախաձեռնողականությունը: PPRD East 2 ծրագրի շրջանակներում մասնակից երկրների փրկարարները բազմիցս կատարելագործել են իրենց հմտություններն ու կարողությունները` պատրաստ լինելով արագ և արդյունավետ արձագանքել արտակարգ իրավիճակներում: Այս շտաբային վարժանքը տեսական հատվածն էր, իսկ արդեն լայնածավալ դաշտային ուսումնավարժանքը կկայանա ս. թ. սեպտեմբերի 16-17-ը:

Նմանատիպ նյութեր