211652_close_icon
views-count9903 դիտում article-date 14:42 29-03-2017

Սամվել Կարապետյանը գնել է Հրազդան ՋԷԿ-ը. ՀԾԿՀ

Այսօր՝ մարտի 29-ին, տեղի է ունեցել Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի նիստը: Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է եղել նաև «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն տալու մասին հարցը: Կայքում նշված է, որ հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է. Թույլատրել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության 100 (հարյուր) տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը:

Նմանատիպ նյութեր