211652_close_icon
views-count28569 դիտում article-date 17:37 28-03-2017

Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Գավառ և Արարատի մարզի Վեդի քաղաքներում ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ի ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը: [color=#CC0000]Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Գավառ և Արարատի մարզի Վեդի քաղաքներում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով:[/color] Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Կապան հատվածի 220-350-րդ կմ-ին առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի բաց է մարդատար, իսկ բեռնատար ավտոմեքենաների համար՝ միակողմանի: *** Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Շուշի քաղաքում և Քաշաթաղի շրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Նմանատիպ նյութեր