Ռումենիգեն ՖԻՖԱ-ին և ՈւԵՖԱ-ին կոչ է արել կրճատել միջազգային խաղերի քանակը
Եվրոպական ակումբների ասոցիացիայի նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն ՈւԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին կոչ է արել միջազգային հանդիպումների քանակը:
«Վստահ եմ, ՖԻՖԱ-ն գիտի, որ մենք ուրախ չէինք, որ աշխարհի առաջնությունների մասնակիցների քանակը որոշեցին 50 տոկոսով ավելացրին:
Մեր տեսանկյունից, որոշումների ընդունման նման ձևը անընդունելի է: Նրանք մեր խաղացողներին և աշխատակիցներին օգտագործում են աշխարհի առաջնության շահերը սպասարկելու համար: Մենք լիարժեք իրավունք ունենք որոշումներ կայացնելիս:
Այժմ ես հատկապես կոչ կանեինք ՖԻՖԱ-ին և ՈւԵՖԱ-ին կրճատել միջազգային հանդիպումների քանակը: Առանց այդ էլ ֆուտբոլիստները չափազանց շատ հանդիպումներ են անցկացնում», ասել է Ռումենիգեն: