211652_close_icon
views-count5600 դիտում article-date 23:16 27-03-2017

Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն

Մարտի 27-ին, ժամը 18:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Մալյան փողոցի թիվ 22 շենքի տանիքից ալեհավաքը կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն ապամոնտաժել են ալեհավաքը: *** Մարտի 27-ին, ժամը 18:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի թիվ 165 շենքի բնակարաններից մեկի արտաքին պատին ամրացված ծխատար խողովակը (4-րդ հարկի մակարդակում) մասամբ հեռացվել է տեղի ուժերով, բայց որոշ հատված դեռ ընկնելու վտանգ է ներկայացնում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են ծխատար խողովակը (մոտ 3 մ): *** Մարտի 27-ին, ժամը 12:22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 51 շենքի արտաքին երեսպատման սալիկը թուլացել է (9-րդ հարկի մակարդակում), առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Ա․ Բաբաջանյան փողոցի թիվ 51 շենքի բնակարաններից մեկի պատշգամբի բետոնե ծածկը թուլացել և կախվել է։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և հեռացրել ծածկը՝ մոտ 5 քմ:

Նմանատիպ նյութեր