211652_close_icon

Հայաստանը ԵԱՏՄ առևտրաշրջանառության մեջ աննշան ծավալներ ունի. ampop.am

views-count2951 դիտում article-date 13:02 26-03-2017
Ի՞նչ ծավալների է հասնում Հայաստանի առևտուրը ԵԱՏՄ շրջանակներում, ինչքա՞ն է Հայաստանի մասնաբաժինը Միության արտահանման և ներմուծման մասով և ի՞նչ ակնկալել առաջիկայում: ampop.am կայքը ներկայացրել է «Հայաստանի առևտուրը ԵՏՄ շրջանակներում» խորագրով ուսումնասիրություն: Մասնավորապես նշվում է, որ Հայաստանը ԵԱՏՄ արտաքին առևտրաշրջանառության մեջ ունի աննշան ծավալներ` ընդամենը 0.7%: Արտահանման ծավալներում Հայաստանի մասնաբաժինը 0.4% է, ներմուծման մեջ՝ 1.1%: Հայաստանի մեկ տարվա առևտրային ցուցանիշները Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի հետ ցույց են տալիս, որ Միության 4 անդամ երկրներից 3-ի հետ Հայաստանը չունի շոշափելի ծավալներ: Այս 3 երկրների հետ 2016թ. ունեցած առևտրի ծավալների գումարայինը` 43.4 մլն դոլար է, որն ավելի փոքր է, քան, օրինակ, նույն ժամանակահատվածում Հայաստան-Լեհաստան առևտրի ծավալը, որը կազմել է 48.5 մլն դոլար: Հայաստանից Ռուսաստան ամենաշատն արտահանվում են ոգելից և ոչ ոգելից ըմպելիքներ: 2015թ. արտահանումը կազմել է 92.3 մլն դոլար, մինչդեռ 2016թ. այն աճել է 52.5%-ով` կազմելով 140.8 մլն: Ոգելից և ոչ ոգելից ըմպելիքներ ապրանքախմբի մեջ 94%-ը բաժին է ընկնում սպիրտային խմիչքներին, հիմնականում կոնյակի և օղու տեսականուն: ԵԱՏՄ անդամակցության շրջանում անկում է արձանագրվել Հայաստանից Ռուսաստան արտահանվող կաթի, կաթնամթերքի և այլ կենդանական ծագման սննդամթերքի տեսականիում` 2016թ. նվազելով 43%-ով և կազմելով 13.2 մլն դոլար: Արտահանման կառուցվածքում խոշոր ապրանքախումբ համարվող «Բանջարեղենի, պտուղների, ընկույզների և բույսերի մասերի վերամշակումից մթերքները» ևս 2016թ. նվազել են` կազմելով 12.2 մլն դոլար 2015թ. 14.3 մլն-ի փոխարեն: Ուսումնասիրությունն ամբողջությամբ [url=http://ampop.am/armenia-in-eaeu/]ampop.am[/url] կայքում:

Նմանատիպ նյութեր