ԻՊ-ը փորձում է «խալիֆայություն» ստեղծել Ֆիլիպինների հարավում. Ջուլիա Բիշոփ
Ավստրալիայի վարչապետ և արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջուլիա Բիշոփն ամերիկյան [url=http://www.skynews.com.au/news/top-stories/2017/03/26/us-not-asking-australia-for-more-against-isis.html]Sky News[/url] հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը փորձում է «խալիֆայություն» Ֆիլիպինների հարավում, որտեղ գործում է «Աբու Սայաֆ» ահաբեկչական խմբավորումը:
«Ես վերջերս Ֆիլիպիններում էի ու այս խնդիրը քննարկում էի երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հետ: Խոսքը վերաբերում է մեր տան շեմին ծառացած վտանգի մասին: Մենք արդեն սերտ համագործակցում ենք Ինդոնեզիայի, Մալայզիայի և Ֆիլիպինների իրավապահ մարմինների հետ»,- պատմել է Բիշոփը:
Ավստրալիայի վարչապետն ընդգծել է, որ ներկայում Իրաքում և Սիրիայում բավական շատ են Ինդոնեզիայից, Մալայզիայից ու Ֆիլիպիններից ժամանած գրոհայինները: