211652_close_icon
views-count16248 դիտում article-date 11:07 26-03-2017

Խոշոր հրդեհ Լոռու մարզում. Վանաձորի հրշեջների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել խուսափել խոշոր պայթյունից. ՖՈՏՈՌՏԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 25-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Փամբակ գյուղի վարչական տարածքում խոշոր հրդեհ է տեղի ոնեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, ովքեր, նախ կարողացել են քաղաքացիների օգնությամբ կանխել կրակի տարածումը, այնուհետև ամբողջովին մեկուսացնել այն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող բանվորների ժամանակավոր կացարանում, իսկ այնտեղ եղել է մեծ քանակի դիզվառելիք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե հրշեջները օպերատիվ և ճիշտ չգործեին, ապա հնարավոր է հրդեհը տարածվեր և կրակի մատներ հրդեհի հարևանությամբ գտնվող ճանապարհաշինարարական տեխնիկաներն ու թթվածնային բալոնները, իսկ այդ դեպքում պայթյունն անխուսափելի էր: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր