Մեծ Բրիտանիայում պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 32-ի
Մեծ Բրիտանիայի արևմուտքում՝ Ուիրելի շրջանում նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա առնվազն 32 վիրավոր: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 30 մարդ ստացել է թեթև մարմնական վնասվածքներ, իսկ 2-ը՝ ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Զոհերի մասին տեղեկություններ չկան:
Ըստ տեղի փրկարարական ծառայության տվյալների՝ պայթյունը տեղի էր ունեցել Պարի ստուդիայում, որն ամբողջովին փլուզվել է: Վնասվել են նաև հարակից տարածքում գտնվող շինությունները:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին 15 տուժածի մասին: