2927 դիտում
19:12 25-03-2017
Բելառուսում «Ազատության օրն» անցել է բռնություններով. ձերբակալվել են 150 ցուցարար և ընդդիմության առաջնորդը
Բելառուսում այսօր նշվում է «Ազատությանը օրը» (День Воли)՝ Բելառուսի հանրապետության ձևավորման 99-րդ տարեդարձը: Բելառուսի մի շարք քաղաքներում ընդդիմադիրները կազմակերպել են հանրահավաքներ, ցույցեր, երթեր և քաղաքական զբոսանքներ: Հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39393401]BBC[/url]-ին:
Մինսկում կազմակերպված երթի մասնակիցների նկատմամբ ոստիկանությունը բռնություն է կիրառել: Երթի մոտ 500 մասնակիցներից 150-ը ձերբակալվել են: Ցուցարարներից բացի ձերբակալվել են նաև տեղական և ռուսական ԶԼՄ-ների լրագրողներ:
Ցուցարարները վանկարկել են «Կեցցե Բելառուսը», «Ամոթ», «Ֆաշիստներ»: Ոստիկանները ցուցարարների դեմ վահաններով արգելապատ են կառուցել, այնուհետև շրջապատել բոլոր կողմերից և ձերբակալել:
Սակայն բողոքի ցույցերն այդքանով չեն ավարտվել: Երիտասարդները շարունակել են քայլել մայթերով, տոնական երգեր երգելով և հակակառավարական կոչեր վանկարկելով: Վերջիններս նույնպես ձերբակալվել են ոստիկանների կողմից:
Ցույցերին չի մասնակցել Բելառուսի ընդդիմադիր ղեկավարներից և կազմակերպիչներից ոչ մեկը, որովհետև նրանց մեծ մասը զանգվածաբար ձերբակալել էր մեկ շաբաթ առաջ: Իսկ այսօր բողոքի ցույցերից մի քանի ժամ առաջ Բրեստում ձերբակալվել է ընդդիմադիր առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Վլադիմիր Նեկլայեվը: Բրեստում ոստիկանությունը նրան դուրս է հրավիրել գնացքից, որով Լեհաստանից հայրենիք էր վերադառնում, և ձերբակալել:
Նմանատիպ նյութեր
2021 դիտում
13:31 07-09-2020
Բելառուսում երեկ 42 բողոքի ցույց է կազմակերպվել, մասնակիցների թիվը՝ 31.000․ ձերբակալվել է 633 ցուցարար
2173 դիտում
16:49 13-09-2020
Բելառուսում «Հերոսների երթ» է անցկացվել․ Մինսկում ձերբակալվել է 250 ցուցարար
Այս բաժնից
1072 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1477 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է
1276 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը