211652_close_icon
views-count1776 դիտում article-date 13:55 24-03-2017

ՊԳԿՎ 2017թ. գերակա խնդիրը չաշխատող պետական ակտիվների վերագործարկումն է լինելու

Պետական գույքի կառավարման վարչությունում շարունակվում է կառավարության գործունեության ծրագրից բխող՝ 2017թ-ին նախատեսված միջոցառումների և գերակա խնդիրների իրականացումը: Մասնավորապես, տարվա գերակա խնդիր է հայտարարվել պետական՝ չաշխատող ակտիվների վերագործարկումը խթանող մեխանիզմների ներդրումը: Այդպիսի գույքի տնտեսական շրջանառության մեջ ընդգրկելը կաշխուժացնի տնտեսությունը, կբարձրացնի պետական գույքի տնօրինման արդյունավետությունը, ինչի նպատակով էլ դրվել է խնդիրը: Իսկ խնդրի լուծմանը կարելի է հասնել իրատեսական ներդրումային ծրագրերի, կազմա¬կերպու¬թյունների վերակազմակերպման կամ հավատարմագրային կառավարման հանձնելու և այլ ճանապարհներով: Պետական գույքի կառավարման գերակա խնդրի լուծումը, մասնավորապես, կապահովի պետական բյուջեի մուտքերի ավելացումը՝ անշարժ գույքի օտարումից: Կանխատեսվում է, որ 2017 թվականի 1-ին կիսամյակում մոտ 265 մլն դրամ կգոյանա՝ միայն չօգտագործվող տարածքների օտարումից: ՀՀ պետական բյուջեի մուտքերը կավելա¬նան նաև չօգտագործվող գույքը վարձակալության տրամադրելու, ներդրումային նոր ծրագրերի ներգրավման միջոցով: Պետական բյուջեի մուտքերը կավելանան նաև պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների տնտեսական գործունեության աշխուժացումից՝ շահութաբաժինների գծով, որի հետևանքով կմարվեն նաև պետության և այլ կրեդիտորների նկատմամբ պարտավորությունները: Հիշեցնենք, որ Պետական գույքի կառավարման վարչության պետի հանձնարարականով, մինչև հուլիս պետք է առաջարկություններ ներկայացվեն՝ պետական սեփականություն համարվող, չաշխատող անշարժ և շարժական գույքի հետագա տնօրինման վերաբերյալ, ինչը շարունակական գործընթաց է և որի արդյունքները պարբերաբար ներկայացվում են ՀՀ կառավարությանը:

Նմանատիպ նյութեր