1536 դիտում
12:45 06-02-2017
ՊԳԿՎ-ն դիտարկում է պետական կառավարման 32 մարմնի ենթակայության 210 ընկերությունների ֆինանսատնտեսական վիճակը
Պետական գույքի կառավարման վարչությունը ՀՀ կառավարության 2004թ նոյեմբերի 18 թիվ 1844-Ն որոշմամբ իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման 32 մարմինների 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ և վերլուծություն՝ կիսամյակային և տարեկան կտրվածքով: Դիտարկումները ներառում են ընկերությունների ակտիվների և պարտավորությունների, ոչ նյութական ակտիվների, մտավոր սեփականության օբյեկտների, լիցենզիաների և գույքի օգտագործման այլ իրավունքների, ինչպես նաև եկամուտների և ծախսերի մասին տեղեկատվությունը:
Ֆինանսատնտեսական մոնիտորինգի արդյունքների, վերլուծության ամփոփ հաշվետվությունը կիսամյակային և տարեկան կտրվածքով ներկայացվում է ՀՀ կառավարություն և ֆինանսների նախարարություն: Պարբերաբար ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ պետական կառավարման մարմիններին հանձնարարվել է պարզաբանումներ ներկայացնել մոնիտորինգի արդյունքում իրենց ենթակայության ընկերությունների ցուցանիշների վատթարացման պատճառների և ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ:
Ֆինանսատնտեսական վերլուծության ընթացքում պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների արդյունավետության գնահատման համար որպես հիմնական ցուցանիշ՝ հիմք են ընդունվում կազմակերպության վնասով կամ շահույթով աշխատելու հանգամանքը, ինչպես նաև մի շարք հաշվարկվող գործակիցներ, ինչպես նաև`դիտարկվում է եկամուտների և ծախսերի հարաբերակցությունը:
Ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության արդյունքում Վարչությունն ըստ իրավիճակի, առաջարկություններ է ներկայացնում ընկերությունների՝
-կառավարման արդյունավետության և գործարար ակտիվության բարձրացման,
- կանոնադրական կապիտալի նվազեցման,
- սահմանված կարգով լուծարման,
- հիմնական գործունեության վերանայման,
- բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման մասով:
Մասնավորապես, ՀՀ կառավարությունը 2015թ հունվարի 15-ի ընդունել է <<ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 41-Ա որոշումը, որով ՀՀ մարզպետարանների ենթակայության 152 ՓԲԸ վերակազմակերպվել են ՊՈԱԿ-ի/ պետական ոչ առևտրային կազմակերպություն/, ինչը թույլ է տալիս սոցիալական խնդիրներ լուծել` պետական բյուջեից խնայողություն կատարելով:
2016թ առաջին կիսամյակի տվյալներով պետական մասնակցությամբ 210 կազմակերպությունների մոնիտորինգ է իրականացվել: Հիշեցնենք, որ համաձայն Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքի, տվյալ տարվա ֆինանսատնտեսական գործունեության ամփոփումը կատարվում է մինչև հաջորդող տարվա ապրիլի 20-ը:
Ցանկում ընկերությունների թվով առաջատարը Առողջապահության նախարարությունն է՝ համակարգում գործող 22 ընկերությամբ: ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության ենթակայությամբ 21 ընկերություն է, նույնքան՝ Շիրակի մարզպետարանի: Գյուղատնտեսության նախարարության ենթակայությամբ կա 15 ընկերություն, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության՝ 13: Առնվազն 3 ընկերություն է գործում յուրաքանչյուր մարզպետարանի ենթակայությամբ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բազմիցս անդրադարձել է պետական մասնակցությամբ ընկերությունների գործունեության արդյունավետության խնդրին, հանձնարարել ՊԳԿ վարչությանը` դիտարկումների հիման վրա վեր հանել անարդյունավետ գործող ընկերությունների ցանկը, արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկություններ ներկայացնել, ինչպես նաև ընկերություններից սեղմ ժամկետում գործարար ծրագրեր պահանջել:
Պետական գույքի կառավարման վարչությունը պետք է սահմանված ժամկետում գնահատի ներկայացվելիք գործարար ծրագրերը, ամփոփի ընդհանուր պատկերն ու բովանդակային առաջարկություններ ներկայացնի ՀՀ վարչապետին:
Նմանատիպ նյութեր
1535 դիտում
16:49 23-05-2017
Սկսվել է ՊԳԿՎ ենթակայության հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման վերջնական փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
1329 դիտում
07:41 03-02-2015
Սպասումներն ու ֆինանսատնտեսական առկա վիճակը ՀՀ-ում երբեք այսքան վատ չեն եղել. ՀԺ
1773 դիտում
13:55 24-03-2017
ՊԳԿՎ 2017թ. գերակա խնդիրը չաշխատող պետական ակտիվների վերագործարկումն է լինելու
Այս բաժնից
670 դիտում
22:06 22-11-2024
Արամ Ա-ի հրավերով հոգևոր դասի և քաղաքական կուսակցությունների մասնակցությամբբ նիստ է տեղի ունեցել
760 դիտում
21:53 22-11-2024
Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին
907 դիտում
21:26 22-11-2024
Փոխվարչապետը քննարկել է ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը