1569 դիտում
18:16 23-03-2017
Կարևոր քայլ՝ ներդրումային միջավայրի բարելավման գործում
Կառավարությունն այսօրվա նիստում հավանությանն է արժանացել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
Նախագծով առաջարկվում է՝ 2017թ. հուլիսի 1-ից սկսած ԱԱՀ-ի գումարները վերադարձնել ոչ միայն արտահանողներին, այլև հանրապետության ներքին տարածքում գործարքներ իրականացնող հարկ վճարողներին: Ինչպես նշել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, այս փոփոխությունը շատ կարևոր քայլ է ներդրումային միջավայրի բարելավման գործում:
Այսպիսով, նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն ընձեռել հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների՝ հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների գերազանցող մասն օգտագործել ավելի կարճ ժամկետներում՝ դրանով իսկ բարձրացնելով տնտեսվարող սուբյեկտների շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը: Միաժամանակ ակնկալվում է, որ այն դրական ազդեցություն կունենա նաև գործարար միջավայրի բարելավման աստիճանը գնահատող վարկանիշային ցուցակներում ՀՀ դիրքի վրա: Կարեն Կարապետյանը ևս մեկ անգամ կարևորել է ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հանրության իրազեկումը, այդ թվում՝ ԱԱՀ-ի վերադարձի հետ կապված:
Գործադիրն այսօր հավանություն է տվել «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Փոփոխությունների արդյունքում օրենքը կհամապատասխանեցվի 2015թ. դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ սահմանադրական փոփոխություններին: Նախագծով առաջարկվում է նաև վերանայել ՀՀ-ում քաղաքական ապաստան հայցողի դիմումի քննարկման ժամկետները:
Նմանատիպ նյութեր
1075 դիտում
16:00 19-10-2024
Շաբաթ օրվա մեկնարկը` չքնաղ Լոռիից. քայլ առ քայլ գնում ենք պայմանների բարելավման. Ավանեսյան
1286 դիտում
16:19 26-11-2018
Նոր կառավարությունը շատ կոնկրետ քայլեր է կատարել ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ. Տիգրան Ավինյան
Այս բաժնից
538 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
577 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
709 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան