211652_close_icon
views-count1098 դիտում article-date 16:44 22-03-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 21-ից 22-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 21-ից 22-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են: Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 դեպք: Բացահայտվել է գողության 21, խարդախության 4 և խուլիգանության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր