Սկսվեցին Շուշիի ջարդերը, որոնց հետևանքով զոհվեցին ավելի քան 20 000 հայեր․ Պատմության այս օրը
1772 թ. - ստրկությունը Անգլիայում հայտարարվեց անօրինական։
1832 թ. - մահացել է Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն, գերմանացի մեծագույն փիլիսոփա և գրող (ծնվ. 1749 թ.)։
1841 թ. - ԱՄՆ-ում արտոնագրվեց օսլայի արտադրությունը։
1882 թ. - ԱՄՆ-ի կոնգրեսը արգելեց բազմակնությունը։
1888 թ. - Լոնդոնում տասներկու ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչներ ձևավորում են Անգլիական ֆուտբոլային լիգան։
1920 թ. - սկսվեցին Շուշիի ջարդերը, որոնց հետևանքով զոհվեց ավելի քան 20 000 հայ։
1935 թ. - Պարսկաստանը պաշտոնապես վերանվանվեց Իրան։
1945 թ. - Կահիրեում հիմնվեց Արաբական Պետությունների Լիգան, որի կազմի մեջ մտան Եգիպտոսը, Սիրիան, Լիբանանը, Իրաքը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան և Եմենը։